Սիրիան պնդում է, որ տանկեր է մտցրել Գոլանի բարձունքներ ՄԱԿ ուժերի համաձայնությամբ

Սիրիան պնդում է, որ տանկեր է մտցրել Գոլանի բարձունքներ ՄԱԿ ուժերի համաձայնությամբ

PanARMENIAN.Net - Դամասկոսը պնդում է, որ նոյեմբերի 3-ին տանկեր է մտցրել Գոլանի բարձունքների ապառազմականացված գոտի այնտեղ տեղակայված ՄԱԿ բաժանարար ուժերի համաձայնությամբ: Ինչպես ասվում է ՄԱԿ գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակում, զինվորականները գնացել են այդ քայլին ազատելու համար սահմանամերձ գյուղերն ահաբեկիչներից:

Գյուղը գտնվում է բուֆերային գոտում իսրայելյան բանակի դիրքերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Իսրայելը դա գնահատեց որպես 1974թ. Իսրայելի ու Սիրիայի միջև կնքված ուժերի բաժանման մասին պայմանագրի խախտում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---