ԿՀՎ տնօրենը հրաժարական է տվել կնոջը դավաճանելու պատճառով

ԿՀՎ տնօրենը հրաժարական է տվել կնոջը դավաճանելու պատճառով

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Դևիդ Պետրեուսը կամավոր հրաժարական է տվել կնոջը դավաճանելու պատճառով: Ըստ նրա, նման վարքն անթույլատրելի է ոչ միայն ամուսնու, այլ նաև մեր նման կազմակերպության տնօրենի համար»: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն ընդունել է նրա հրաժարականը:

ԿՀՎ ղեկավարը իր գործընկերներին նամակ է գրել, որտեղ բացատրել է իր արարքի պատճառները: «37 տարվա համատեղ կյանքից հետո ես լուրջ սխալ թույլ տվեցի՝ կողմնակի կապի մեջ մտնելով»,-պատմել է նա:

Ավելի վաղ ՀԴԲ-ն հայտնաբերել էր, որ Պետրեուսը ինտիմ կապ ուներ իր կենսագիր Պոլա Բրոդուելլի հետ: Ուստի գերատեսչությունը հետաքննություն է սկսել՝ մտավախություն ունենալով, որ գաղտնի տեղեկությունների «արտահոսք» կլինի սիրեկանի միջոցով: ԱՄՆ հատուկ ծառայություններում ամուսնական անհավատարմությունը ծանր հանցանք է համարվում, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---