ԲԱՏԷ-ն վաղաժամկետ դարձել է Բելառուսի ֆուտբոլի առաջնության չեմպիոն

ԲԱՏԷ-ն վաղաժամկետ դարձել է Բելառուսի ֆուտբոլի առաջնության չեմպիոն

PanARMENIAN.Net - ԲԱՏԷ ֆուտբոլային ակումբը 9-րդ անգամ դարձել է Բելառուսի չեմպիոն: Թիմն ազգային առաջնությունում հաղթանակի է հասել 7-րդ տարին շարունակ:

Բարձրագույն լիգայի 31-րդ տուրի խաղում, մրցաշարի ավարտից երկու տուր առաջ, ԲԱՏԷ-ն 5:1 հաշվով հաղթանակ է տարել «Մինսկի» նկատմամբ: Զավեն Բադոյանի թիմը հավաքել է 64 միավոր և անհասանելի դարձել մրցակիցների համար:

Երկրորդ տեղում «Շախտյորն» է (Սոլիգորսկ), որը հավաքել է 58 միավոր և նվաճել առաջնության արծաթե մեդալները, երրորդ տեղում այժմ «Դինամոն» է:

Բելառուսի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 25-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---