Վարդան Սեդրակյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը չի առաջադրվի

Վարդան Սեդրակյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը չի առաջադրվի

PanARMENIAN.Net - Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը ընտրություններում հաղթելու դեպքում պատրաստվում է մի հրամանագիր ստորագրել, որով Հայաստանի նախորդ 3 նախագահներին կնշանակի իր ավագ խորհրդականներ: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Թեկնածուն նաև տեղեկացրեց, որ հաղթանակից հետո կլուծարի ԱԺ-ն, քանի որ այն օրինական չէ և կհայտարարի նոր ընտրություններ՝ միայն մեծամասնական կարգով: Նա վստահ է, որ այսպես երկրում արդարություն կհաստատվի.«Եթե ես վստահ չլինեի , որ ընտրություններից հետո ստանձնելու եմ երկրի նախագահի պաշտոնը, ապա չէի առաջադրվի: Ես կարծում եմ, որ հայոց էպոսը դուրս է մրցակցությունից և գալիս է համախմբելու բոլորին և ոչ թե բաժանելու ՀՀԿ-ականների, ՀՀՇ-ականների ու Դաշնակների»,-ասաց նա: Վարդան Սեդրակյանը անգամ վստահ է, որ չնայած արդեն հնչած հայտարարաւոթյուններին՝ գործող նախագահը իր թեկնածությունը չի առաջադրի.«Նա կհասկանա, որ հաղթելու հնարավորություն չունի»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---