Նիկոլայ Ղազարյան. Մենք շատ ենք հպարտանում Յուրա Մովսիսյանով

Նիկոլայ Ղազարյան. Մենք շատ ենք հպարտանում Յուրա Մովսիսյանով

PanARMENIAN.Net - «Արարատ-73-ի» նախկին ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը խոստովանել է, որ հետևում է Ռուսաստանի առաջնությանը, քանի որ այնտեղ հանդես են գալիս հայ ֆուտբոլիստներ:

«Հնարավոր է, մյուս երկրների առաջնություններն ավելի հետաքրքիր են ռուսականից, սակայն դրանցում հայկական ֆուտբոլիստներ չեն խաղում: Ընդ որում, որոշ թիմերում նրանք առաջատար դիրք են զբաղեցնում: Մենք շատ հպարտ ենք «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանով»,-Ղազարյանի խոսքը փոխանցում է sovsport.ru-ն:

Նա նաև հավելել է, որ չնայած Մովսիսյանն առաջատար ակումբում չի խաղում, սակայն շարունակում է Նիկիտա Սիմոնյանի ավանդույթները, ով ԽՍՀՄ առաջնություններում ամենադիպուկն էր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---