Տևական անձրևները և հեղեղումները Իտալիայում հանգեցրել են չորս մարդու մահվան

Տևական անձրևները և հեղեղումները Իտալիայում հանգեցրել են չորս մարդու մահվան

PanARMENIAN.Net - Տևական անձրևները և հեղեղումները Իտալիայի Տոսկանա շրջանում հանգեցրել են չորս հոգու մահվան, երեքշաբթի օրը հաղորդում է Միլանի «Կորյերե դելա սեռա» հրատարակությունը:

Ինչպես գրում է պարբերականը, հեղեղումների արդյունքում խախտվել է երկաթուղային հաղորդակցությունը և փակվել են մի շարք խոշոր ավտոմայրուղիներ:

Իտալիայի կենտրոնական և հյուսիսային մասերում տևական անձրևները և ուժեղ քամին հանգեցրել են նրան, որ երկուշաբթի օրը Վենետիկի 70 տոկոսն ընկղմվել էր ջրի տակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---