Statista. Google-ը 2012-ին գովազդի վրա ավելի շատ շահույթ է ստացել, քան ԱՄՆ բոլոր տպագիր հրատարակությունները

Statista. Google-ը 2012-ին գովազդի վրա ավելի շատ շահույթ է ստացել, քան ԱՄՆ բոլոր տպագիր հրատարակությունները

PanARMENIAN.Net - Google ընկերությունը 2012-ի առաջին կիսամյակում ինտերնետ գովազդի վրա վաստակել է 20,8 մլրդ դոլար, իսկ ամերիկյան թերթերի և ամսագրերի ընդհանուր գումարն այս շրջանում կազմել է 19,2 մլրդ դոլար, ասվում է Statista ընկերության հետազոտությունում:

2009-ին ամերիկյան հրատարակությունների՝ գովազդից ստացված եկամուտները գրեթե երկու անգամ գերազանցել են Google-ի շահույթը:

Statista-ի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, նշում են, որ իրենց համեմատությունն այդքան ազնիվ չէ, քանի որ Google-ն աշխատում է ողջ աշխարհում, իսկ Statista-ն հաշվի է առել միայն ԱՄՆ-ում լույս տեսնող հրատարակությունները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---