Պելեն օրերս Սան Պաուլոյի հոսպիտալում տարել է ազդրի վիրահատություն

Պելեն օրերս Սան Պաուլոյի հոսպիտալում տարել է ազդրի վիրահատություն

PanARMENIAN.Net - 72-ամյա Պելեն Սան Պաուլոյի Ալբերտ Էյնշտեյնի անվան հոսպիտալում տարել է ազդրի վիրահատություն:

Վիրահատությունը հաջող է անցել և այժմ համաշխարհային ֆուտբոլի լեգենդն արագ ապաքինվում է:

Բժիշկների խոսքով, Պելեն հիմա իրեն նորմալ է զգում:

«Պելեն այժմ գտնվում է հիվանդանոցում, բայց նրա ընտանիքի խնդրանքով մենք չենք կարող ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել»,- հաղորդել են բժշկական հաստատությունում:

Ֆուտբոլիստի ներկայացուցիչն ավելի ուշ բացատրել է մամուլին, որ Պելեի մոտ փոքր-ինչ ցավացել է ազդրը և խնդրի լուծման համար անհրաժեշտ է եղել պարզ վիրահատական միջամտություն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---