ՀԱՅ ՍՊԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԱՋՈՐԴ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

PanARMENIAN.Net - Նախօրեին, մայիսի 10-ին Հունգարիայի Բուդապեշտի դատարանում տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի քրեական գործի քննարկման 3-րդ նիստը: Հիշեցնենք, որ ադրբեջանցի սպան մեղադրվում է Հունգարիայի տարածքում հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Ռ.Սաֆարովի պաշտպանությունը իրականացրել են փաստաբան-դոկտորներ Պետեր Զալաին, Դյերդ Մադյարը եւ փաստաբան-խորհրդատու Ադիլ Իսմայլովը: Դատարանը դոկտոր Անդրաշ Վաշկուտիի նախագահությամբ խոսք է տվել փորձագետին: Ընթերցվել են երկրորդ դատաբժշկական փորձագիտության արդյունքները, որի անցկացմանը որպես անկախ փորաձագետներ մասնակցել են ադրբեջանցի մասնագետները: Հայկական կողմի թարգմանչի մոտ թարգմանության իրավունքը իրականացնելու համապատասխան թույլտվության բացակայության պատճառով, դոկտոր Ա.Վաշկուտին որոշում է կայացրել դատական նիստը ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին տեղափոխելու մասին: 55 րոպե տեւած դատական նիստը ընթացել է հունգարերեն լեզվով` թուրքերեն թարգմանությամբ: Նիստին մասնակցել են Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---