Թուրքական բանակը բերված է պատրաստականության և կառավարության ցուցումներին չի սպասի

Թուրքական բանակը բերված է պատրաստականության և կառավարության ցուցումներին չի սպասի

PanARMENIAN.Net - Թուրքական բանակը չի սպասի կառավարության ցուցումներին Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու համար, հայտարարել է պաշտպանության նախարար Իսմետ Յիլմազը: Ինչպես գրում է Time Türk-ը, ըստ նախարարի, թուրքական բանակը բերված է պատրաստականության և սիրիական կողմից միջադեպերի կրկնության դեպքում ռազմական գործողություններ կսկսի:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան տարհանում է Սիրիային սահմանակից երեք թուրքական գյուղերի բնակիչներին:

Սիրիայի ՌՕՈւ արդեն երկրորդ անգամ ռմբակոծում և գնդակոծում են Թուրքիայի հետ սահմանակից շրջանները, որտեղ տեղակայված են զինյալ ընդդիմության ջոկատները: Արդյունքում, գործնականում ամեն օր թուրքական տարածքում հրետանային արկեր են պայթում, իսկ թուրքական բանակը պատասխան կրակ է բացում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Անկարայի և Դամասոկսի հարաբերությունները վատթարացան, երբ հոկտեմբերի 3-ին Թուրքիան կրակ բացեց Սիրիայի տարածքի ուղղությամբ՝ պատասխանելով սիրիական ականի պայթյունի հետևանքով տեղի ունեցած միջադեպին, երբ զոհվեց 5 մարդ և վիրավորվեց 10:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---