ՋՈՐՋ ԲՈՒՇ. ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Թբիլիսի կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հանդիպել է Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է Ա-Ինֆո գործակալությունը: 40 րոպեանոց հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանում ազգային փոքրամասնությունների երկրի հասարակական եւ քաղաքական կյանքին մասնակցելու, ինտեգրման, հակամարտությունների կանխարգելման, գենդերային հարցեր: ԱՄՆ նախագահը կարեւորել է Վրաստանի ազգային փոքրամասնությունների դերը երկրի միասնականության հարցում: Հանդիպման մասնակիցների խնդրանքով Ջորջ Բուշը հակիրճ անդրադարձել է նաեւ փոքրամասնությունների հետ աշխատելու ամերիկյան փորձին: Հանդիպմանը մասնակցել են հայկական, օսական, ադրբեջանական եւ այլ համայնքների ներկայացուցիչներ: Հայկական համայնքը ներկայացրել են «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության համանախագահ Առնոլդ Ստեփանյանը եւ UNDP-ի Ախալքալաքի գրասենյակի տնօրեն Ռոբերտ Չոմարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---