Եգիպտոսը պահանջել է Իսրայելից անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում

Եգիպտոսը պահանջել է Իսրայելից անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին պահանջել է Իսրայելից անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի պաղեստինցիների դեմ:

Նախօրեին Իսրայելի ԶՈւ հայտարարել էին լայնածավալ գործողություն սկսելու մասին: Գրոհն ընթանում է ցամաքից, օդից և ջրից:

Ռմբակոծության զոհ է դարձել առնվազն 11 պաղեստինցի:

Եգիպտոսի նախագահ Մուրսին հանդես է գալիս որպես պաղեստինցիների կողմնակից և թույլ չի տա, որ ագրեսիան շարունակվի:

Նախօրեին Եգիպտոսի նախագահը ետ է կանչել եգիպտական դեսպանին Իսրայելից և դիմել է ՄԱԿ ու ԱՊԼ՝ պահանջելով ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ հրավիրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---