Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» խորհրդատվությունների հերթական փուլը կկայանա նոյեմբերի 21-ին

Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» խորհրդատվությունների հերթական փուլը կկայանա նոյեմբերի 21-ին

PanARMENIAN.Net - Բրյուսելում նոյեմբերի 21-ին կկայանա Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցնյակի» խորհրդատվությունների հերթական փուլը: «Այդ հանդիպումը կկայանա «վեցնյակի» քաղաքական տնօրենների մակարդակում»,- հաղորդել է եվրոպական դիվանագրիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո ծառայությունը:

Նրա խոսքով, ենթադրվում է անցկացնել իրանական միջուկային ծրագրի գործերի դրության վերլուծություն: Ավելի վաղ հաղորդվել է, որ իրանական իշխանությունները հույս ունեն մշակել համագործակցության հստակ ծրագիր ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հետ Թեհրանում միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլի ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---