«Հրապարակ». Այս օրերին երկրից բացակայում է նաև Ռոբերտ Քոչարյանը

«Հրապարակ». Այս օրերին երկրից բացակայում է նաև Ռոբերտ Քոչարյանը

PanARMENIAN.Net - «Պարզվում է՝ ոչ միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն են Հայաստանից բացակայում, այլև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների՝ վերջինս երկու օր առաջ մեկնել է Մոսկվա, սակայն ոչ թե «Սիստեմա ԱՖԿ»–ի գործերով, այլ՝ մասնավոր այցով։ Թե այնտեղից ուր է մեկնելու, աղբյուրները չգիտեն։ «Արդյոք պատահականությո՞ւն է, որ ինքնաթիռում Ռոբերտ Քոչարյանին «անակնկալ» հանդիպած Հովիկ Աբրահամյանը, որը Սերժ Սարգսյանի մոտ է թռել նույնքան անակնկալ, ու Քոչարյանը բացակայում են նույն օրերին, կարծում եմ՝ ոչ»,– բազմանշանակ ժպիտով ասաց մեր զրուցակիցը»,- գրում է «Հրապարակ»- ը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---