Գրիգոր Իվանյանն ու Գոռ Հարությունյանը դուրս են եկել ձյուդոյի մինչև 23 տ ԵԱ կիսաեզրափակիչ

Գրիգոր Իվանյանն ու Գոռ Հարությունյանը դուրս են եկել ձյուդոյի մինչև 23 տ ԵԱ կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առանջությունում շարունակում են վստահ հանդեսս գալ ձյուդոիստներ Գրիգոր Իվանյանն ու Գոռ Հարությունյանը:

Մինչև 60կգ քաշային կարգում Իվանյանը իր 3-րդ հաղթանակն է տարել: Այս անգամ նա ուժեղ է գտնվել իտալացի Կարմինե Մարիա Դի Լորետտոյից:

Իսկ մինչև 60 կգ քաշային կարգում հաղթանակներ են տարել Արամ Գրիգորյանն ու Գևորգ Խաչատրյանը, ովքեր, համապատասխանաբար, ներկայացնում են Ռուսաստանն ու Ուկրաինան: Կիսաեզրափակչում Իվանյանը կհանդիպի Ուկրաինայի ներկայացուցիչ Գևորգ Խաչատրյանի, իսկ Գրիգորյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Օրհան Սաֆարովը:

Գոռ Հարությունյանը հաղթել է ռումինացի Ռեմուս Լազեային և կիսաեզրափակչում կպայքարի ռուսաստանցի Աբդուլա Աբդուլջալիլովի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---