ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԵԿՆԵԼՈՒ Է ԿՐԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Վաղը` մայիսի 14-ին, Հայաստանի արտգորխնախարար Վարդան Օսկանյանը մեկնելու է Կրակով, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Վաղը տեղի կունենա ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլի մի շարք հարցերի շուրջ «Պրահայի գործընթացի» շրջանակներում: Այնուհետեւ, Վ.Օսկանյանը մեկնելու է Վարշավա, որտեղ մայիսի 16-17-ին տեղի կունենա ԵԽ երրորդ գագաթաժողովը, որի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---