Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը գերազանցում է 120 հազարը

Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը գերազանցում է 120 հազարը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետի ապարատին կից արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությունը հայտարարել է, որ Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը գերազնցում է 120 հազարը, փոխանցում է TRT-ն:

Թուրքիայում սիրիացիները տեղավորվել են 13 վրանային ճամբարներում, ժամանակավոր ընդունման կենտրոններում և երկրի 7 քաղաքներում տեղակայված փախստականների համար հատուկ ճամբարներում:

168985 փախստականներ Սիրիայից տեղափոխվել են Թուրքիա, սակայն նրանցից 49 հազարը ետ է վերադարձել:

Բացի այդ, 698 սիրիացիներ բուժվում են Թուրքիայի հիվանդանոցներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---