ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ16 մայիսի 2005 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը կոչ է արել զարգացնել հայ-իսրայելական հարաբերությունները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍը: «Մեր երկրներին կապում է հազարամյակների պատմությունը, բայց ներկա փուլում երկկողմ հարաբերությունները ակնհայտորեն անբավարար մակարդակ ունեն եւ դրանք անհրաժեշտ է զարգացնել,-հայտարարել է Արա Աբրահամյանը: Նա նաեւ նշել է, որ Իսրայելում չկա Հայաստանի դեսպանություն, եւ այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի: «Հայաստանն ու Իսրայելը պատմության ընդհանուր մաս ունեն, մեր ազգային ու մշակութային ավանդույթները մոտ են, եւ դա կարող է հիմք դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,- ընդգծել է Աբրահամյանը: Նշենք, որ Արա Աբրահամյանը Իսրայել է այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորած պատվիրակության կազմում: Պատվիրակների թվում են նաեւ` Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներ, երկրի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը ընդունել է մոտ ժամանակներս Հայաստան այցելելու Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 |