Արմեն Աղայան. Գաղտնի համագործակցությունը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև բացառում եմ

Արմեն Աղայան. Գաղտնի համագործակցությունը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև բացառում եմ

PanARMENIAN.Net - Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պայքարը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ է սկսվել, երբ որոշվում էր` Քոչարյանը հեռանում է պաշտոնից, թե պաշտոնից և իշխանությունից:

«Ռևանշի ցանկությունը միշտ մնում է: Պայքարն այսօր էլ է շարունակվում ` նույն ուժգնությամբ: Այնպես որ գաղտնի համագործակցությունը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև բացառում եմ», - ասաց քաղաքագետը:

Արմեն Աղայանի խոսքով այսօրվա քաղաքական գործընթացները 2018-ի իշխանափոխության օրակարգի վաղաժամ քննարումն են:

Որոշվում է, թե ով է լինելու հաջորդ նախագահը` Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանի դրածոն: Քաղաքական ուժերը փորձում են 5 տարի հետոն կանխատեսել ու հիմա կողմնորոշվել: Իսկ ընտրությունը ժողովրդի համար գնալով սահմանափակվում է:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---