Քեթրին Էշթոն. ԵՄ-ն դեռ չի քննարկել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու հարցը

Քեթրին Էշթոն. ԵՄ-ն դեռ չի քննարկել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու հարցը

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները ԵՄ խորհրդում դեռ չեն ընդգրկել Սիրիայի Ընդդիմության և հեզափոխական ուժերի ազգային կոալիցիային զենք մատակարարելու առաջարկը, որը հայտարարել է իրեն սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչը: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Որքան ես գիտեմ, ոչ ոք դա չի առաջարկել, բայց կլինի լայն քննարկում այն մասին, թե ինչպես աջակցել Սիրիային, ուստի պետք է սպասել դրա ավարտին»,- ասել է Էշթոնը ԵՄ 27 երկրների ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպմանը, որի օրակարգում ընդգրկված է Սիրիայում տիրող իրավիճակի մասին հարցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---