ՀԱԿԱՌԱԿ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻ, ՔՈՉԱՐՅԱՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ

PanARMENIAN.Net - Հակառակ կանխատեսումների եւ սպասումների, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վարշավայում չի հանդիպել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին` Եվրախորհրդի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ինչպես տեղեկացրել են հայկական պատվիրակության ներկայացուցիչները, Քոչարյան-Էրդողան հանդիպման մասին որեւէ պայմանավորվածություն չի եղել, եւ դրա նախապատրաստման մասին բոլոր տեղեկատվությունները տարածվել էին բացառապես թուրքական ԶԼՄ-ների կողմից: Միեւնույն ժամանակ, ԵԽ գագաթնաժողովը լուսաբանող թուրք լրագրողներն ընդգծել են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մայիսի 15-ի երեկոյան հայտարարել էր, որ պայմանավորվածություն չունի Հայաստանի նախագահի հետ հանդիպելու վերաբերյալ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---