Լևոն Տեր-Պետրոսյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը  քննարկել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը

PanARMENIAN.Net - Այսօր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հետ: ՀԱԿ գրասենյակից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումները: Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաև Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---