Ալիևի ցինիկ հայտարարությունները հիշեցնում են 1930-1940-ական թթ. Հիտլերի ելույթները

Ալիևի ցինիկ հայտարարությունները հիշեցնում են 1930-1940-ական թթ. Հիտլերի ելույթները

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Շարմազանովն Ալիևին անվանել է «բռնապետական պետության բռնապետ առաջնորդ»:

«Իր ցինիկ հայտարարություններով Ալիևը ցույց է տալիս, որ 21-րդ դարում դեռ մնացել են ֆաշիզմի կողմնակիցներ, և որ այդ գաղափարախոսությունը զարգանում է նրա նման առաջնորդների շնորհիվ»,- ասել է նա և հավելել, որ նրա արտահայտությունները հիշեցնում են 1930-1940-ական թթ. ( և նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերին):

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Նոր Ադրբեջան» կուսակցության 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի մասին որոշ հայտարարություններով: Մասնավորապես, նա հայտարարել է, որ «Հայաստանը որպես երկիր ոչ մի արժեք չունի: Այն փաստացի գաղութ է, որը կառավարվում է արտասահմանից, տարածք, որն արհեստականորեն ստեղծվել է հին ադրբեջանական հողերի վրա»: Ավելին, Ալիևն ասել է, որ «Ադրբեջանը տարեց տարի ուժեղանում է և ամրապնդվում: Իսկ Հայաստանը տարեց տարի թուլանում է և անկում ապրում»: «Մենք հետագայում ևս ջանքեր կգործադրենք Հայաստանի մեկուսացումն ուժեղացնելու համար»,- խոստացել է Ադրբեջանի նախագահն իր հպատակներին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---