Կ.ԴԱՍՈՅԱՆ.ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՈՔ ԼՐՋՈՐԵՆ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ

PanARMENIAN.Net - «Առանց համակարգային, համալիր մոտեցման երիտասարդության հարցերին Ռուսաստանում եւ Հայաստանում հնարավոր չէ»,-գտնում է Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի (ԱՐԱԴԵՍ) կառույցի Ռուսաստանի եւ Հայաստանի երիտասարդության միության (ՌՀԵՄ) ղեկավար, Ռուսաստանի Աշխատավորների ինքնակառավարման կուսակցության Գերագույն խորհրդի անդամ, կուսակցության Երիտասարդական շարժման նախագահ Կարեն Դասոյանը , հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Երիտասարդների առաջնորդի կարծիքով, Ռուսաստանում եւ Հայաստանում ոչ ոք լրջորեն չի զբաղվում երիտասարդությամբ: «Մեր մասին հիշում են գուցե միայն քաղաքական գործիչները, բարձրաձայնելով բուհում անվճար ուսուցման, երիտասարդ ընտանիքների արտոնյալ վարկավորման, երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստների բարձրացման, նոր սպորտային հրապարակների, մսուրների, մանկապարտեզների, դպրոցների կառուցման խոստումներ..Խոստանում են, սակայն այդ խոսքերը անհետանում են հերթական ընտրություններից անմիջապես հետո»,-ասում է Դասոյանը: Որպես խնդրի լուծում նա անհրաժեշտ է համարում «Երիտասարդության մասին» օրենոի ընդունումը, որտեղ կասվեր երիտասարդական կազմակերպությունների եւ պետության հարաբերությունների մեխանիզմների, երիտասարդության աջակցության ձեւերի, երիտասարդության դերի մասին: Որպես երիտասարդ սերնդի խնդիրների երրորդ բաղկացուցիչ Դասոյանը նշում է պետական կառույցի ստեղծում, որը կհամակարգեր երիտասարդական ուղղությունը(պետկոմիտե երիտասարդության գործերով կամ երիտասարդության նախարարություն): «Ռուսաստանի եւ Հայաստանի երիտասարդության միությունը կհամարի իր խնդիրը կատարված, երբ այդ երեք հարցերը հաջողվի լուծել պետական մակարդակով»,-նշել է Կ.Դասոյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---