ԱՇԽԱՐՀԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ից մինչեւ 22-ը Շվեցիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կանցկացվի Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի (ԱԱԿ) VIII համագումարը, որտեղ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին հայտարարել է համագումարի մասնակից, ադրբեջանական սփյուռքի ղեկավար Ռաուֆ Զեյնին, տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները: Նրա խոսքերով` մայիսի 19-ին 50 մարդուց բաղկացած պատվիրակությունը Ադրբեջանից կմեկնի Շվեցիա: «Համագումարի առաջին օրերին կկայանա Հարավային Ադրբեջանին նվիրված համաժողով: Հաջորդ երկու օրերին համագումարը կքննարկի տարբեր թեմաներ, այդ թվում նաեւ ադրբեջանական ժողովրդի համար ամենածանր խնդիրը` Լեռնային Ղարաբաղը»,- նշել է Ռ.Զեյնին:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---