Մ. ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՃՆՇՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - «Ես չգիտեմ, ով է Հայաստանում շահագրգռված այն լուրերի տարածմամբ, թե Վրաստանում հայերին ճնշում են: Երեւի, դա կապված է Հայաստանում ինչ որ ներքին քաղաքական գործընթացների հետ, սակայն դա իրականությանը չի համապատասխանում»,- Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: ինչպես գտնում է նախագահը, նման լուրերը պատահական չեն եւ կապված են այն բանի հետ, որ Վրաստանի կառավարությունն առաջին անգամ վարում է ազգային փոքրամասնությունների ինտեգրման քաղաքականություն: «Մենք ունենք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տարբեր պաշտոններում նշանակելու, վարչական հմտությունների ուսուցման քաղաքականություն, ազգային փոքրամասնություններով բնակեցված բոլոր տարածաշրջանների քաղաքական սոցիալական զարգացման ծրագրեր»,- նշել է նախագահն` ավելացնելով, որ Վրաստանում հայերի ճնշման մասին լուրերը ձեռնտու չեն ոչ Թբիլիսիին եւ ոչ էլ Երեւանին: «Այսօր առավոտյան ես զրուցել եմ Ռոբեր Քոչարյանի հետ: Քննարկել ենք այդ թեման, եւ նշվել է, որ դա հայ ու վրացի ժողովուրդների շահերին չի համապատասխանում: Մեզ ոչ ոք եւ ոչինչ չի բաժանի»,- ընդգծել է Սահակաշվիլին եւ նշել, որ Վրաստանում հայերի հետ կամ Հայաստանում վրացիների հետ ողջ պատմության ընթացքում երբեք խնդիրներ չեն եղել, իսկ ներկայիս վրացական պետության շինարարության լույսի ներքո նման բան ընդհանրապես բացառվում է: «Ռոբերտ Քոչարյանը հայ-վրացական հարաբերությունների առաջին ողջունողն է եւ Վրաստանում կայունության հաստատման կողմնակիցը, ինչպես եւ ես եմ կողմնակից Հայաստանում կայունությանը»,- ընդգծել է Վրաստանի նախագահը, տեղեկացնում է Prima-News գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---