ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Նիկոլայ Պավլովին` վերջինիս հավատարմագրերի պատճեների հանձնման կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վ.Օսկանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել նրան բարձր առաքելության մեջ: Ինչպես նշել է Վ.Օսկանյանը, Հայաստանի անկախությունից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են ստացել: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի հայ-ռուսական փոխհարաբերությունների բարի ավանդույթների առավել ամրապնդմանը: Իր հերթին, Պավլովը բարձր գնահատելով հայ-ռուսական կապերը` պատրաստակամություն է հայտնել իր ուժերը ներդնել բոլոր ոլորտներում առկա հարաբերությունների զարգացման համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---