Կայացել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը

Կայացել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը

PanARMENIAN.Net - Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան մարզադահլիճում կայացել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը: Մասնակցել են մոտավորապես 120 մարզիկներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Սամվել Գևորգյանը, հաղթողի կոչումները նվաճել են Հարություն Հովհաննիսյանը (55 կգ), Ալեքսան Միքայելյանը (60 կգ), Տիգրան Թորոսյանը (66 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ), Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), Սարգիս Տոնոյանը (96 կգ) և Վաչագան Եղիազարյանը (120 կգ):

Առաջնությանը մասնակցելեու իրավունքից ազատված էին Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիրներ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև Ռոման Ամոյանը:

Դեկտեմբերի 12-ից Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Ծաղկաձորում կանցկացնի այս տարվա վերջին հավաքը, որի ժամանակ շեշտը կդրվի ֆիզիկական պատրաստվածության վրա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---