Ադրբեջանի բռնցքամարտի պատվիրակությունը Հայաստան է ժամանելու այսօր26 նոյեմբերի 2012 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Երևանում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնության ժամանակ ադրբեջանցի մարզիկների համար համապատասխան մարմինները կապահովեն անվտանգությունը: Այս մասին հայտարարեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: «Մենք բոլոր 620 մարզիկների համար էլ ապահովելու ենք անվտանգություն: Սակայն Ադրբեջանի պատվիրակության նկատմամբ էլ ավելի ուշադիր ենք լինելու: Մեր երկիր ադրբեջանցիները եկել են նաև ձյուդոյի Եվրոպայի առաջնության ժամանակ, և այն անգամ ամեն ինչ շատ հարթ է անցել»,- ասաց Գաբրիելյանը: Ադրբեջանի պատվիրակությունը Հայաստան է ժամանելու այսօր` նոյեմբերի 26-ին: Նրանք Վրաստանից հատուկ չվերթով են ժամանելու Երևան: Հայաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն 68 երկրի բռնցքամարտիկներ: Աշխարհի առաջնության առաջին մարտերը կսկսեն նոյեմբերի 29-ից և կավարտվեն դեկտեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իսկ առաջնության հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին ժամը 18:00: Մուտքն առաջնության ողջ ընթացքում լինելու է ազատ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |