Իտալացի հնէաբանները Պակիստանում հին գերեզմանատուն են հայտնաբերել

Իտալացի հնէաբանները Պակիստանում հին գերեզմանատուն են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Իտալացի հէաբանները Պակիստանի Սվատ դաշտավայրում հայտնաբերել են հին գերեզմանատուն: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

Ընդհանուր առամամբ, հայտնաբերվել է 30 գերեզման: Մարմիններն իրար շատ մոտ են թաղված եղել, որոշներն անգամ հատվում են: Բոլոր մասունքները թաղվել են քարե կամ կավե պատերով գերեզմաններում:

Գերեզմանատունը մոտ 3 հազար տարվա է և պատկանում է տարածաշրջանի մինչբուդդիստական զարգացման ժամանակաշրջանին:

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև մետաղե զարդեր: Հետազոտողների խոսքով, սա Հինդուստան թեարկղզում նմանատիպ գտածոների թվում հնագույններից է, փոխանցում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---