Գազայում տոնում են Էհուդ Բարաքի պաշտոնաթողությունը

Գազայում տոնում են Էհուդ Բարաքի պաշտոնաթողությունը

PanARMENIAN.Net - Գազայում պաղեստինյան խմբակցությունները տոնում են Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի պաշտոնաթողությունը, հաղորդում է MIGnews-ը:

Պաղեստինցիների կարծիքով, Բարաքն իր արարքով ճանաչել է «ամոթալի» պարտությունը և վերջին ռազմական օպերացիայի տապալումը:

«Իսլամական ջիհադի» մամուլի ներկայացուցիչ Աբու Ահմադը հայտարարել է. «Այս քայլը վկայում է, որ Բարաքը ճանաչում է իր պարտությունը»: Իսկ ՀԱՄԱՍ-ի մամուլի ներկայացուցիչ Ֆավզի Բարխումը հայտարարել է, որ Բարաքի պաշտոնաթողությունը «ապացուցում է օկկուպացիոն կառավարության տապալումն ու վերջին օպերացիայի արդյունքում որևէ նպատակի հասնելու անկարողությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---