Ճապոնիայի հյուսիսում մոտ 37 հազար տուն ուժեղ ձյան պատճառով մնացել է առանց էլեկտարականության

Ճապոնիայի հյուսիսում մոտ 37 հազար տուն ուժեղ ձյան պատճառով մնացել է առանց էլեկտարականության

PanARMENIAN.Net - Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկկայդո կղզում ուժեղ քամով ուղեկցվող ձյուն է տեղացել: Մոտ 37 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության:

Ազգային օդերևութաբանական վարչությունը ամբողջ Հոկկայդոյում, ինչպես նաև Հոնսյու կղզու հյուսիսային Տոհոկու և Հոկուրիկու շրջաններում հայտարարել է փոթորկի վտանգի մասին: Ափամերձ շրջաններում ալիքների բարձրությունը հասնում է 6 մետրի: Իշխանությունները կոչ են անում բնակչությանը զգուշանալ և տները լքել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---