Եգիպտոսի իրավապահ մարմինները ցուցարարներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ

Եգիպտոսի իրավապահ մարմինները ցուցարարներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ

PanARMENIAN.Net - Կահիրեի կենտրոնում` Թահրիր հրապարակում, նոր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Եգիպտոսի իրավապահ մարմինների աշխատողները ցուցարարներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ:

Թահրիր հրապարակում ցուցարարները բողոքել են Եգիպտոսի նախագահի անսահմանափակ լիազորությունների դեմ, որոնք իրեն շնորհել է Մուհամմեդ Մուրսին: Ցուցարարները ձեռքերում պահել են «Մահմեդական եղբայրները» գողացել են հեղափոխությունը» և «Նախագահը ժողովրդին դրդրում է քաղաքացիական անհնազանդության» գրություններով ցուցապաստառներ:

Եգիպտոսի նախագահը հրաման է ստորագրել, որն ընդլայնում է նրա սեփական լիազորությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---