ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ24 փետրվարի 2003 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը եւ այցով Երեւանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի նախարար Մարգերիտա Բոնիվերին այսօր ստորագրել են «Համաձայնագիր օդային հաղորդակցության մասին»: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել երկու երկրների ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման շրջանակում: Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական եւ մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ անհրաժեշտ իրավա-պայմանագրային դաշտի ձեւավորումը: Կողմերը նաեւ շոշափել են միջազգային կազմակերպություններում եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հիշեցնենք, որ Իտալիայի արտաքին գործերի տեղակալի Հայաստան կատարած այցի նպատակն է` ծանոթանալ տարածաշրջանային հիմնախնդիրներին Եվրամիությունում Իտալիայի նախագահության նախաշեմին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |