Ռաֆայել Սիմոնյան. Հաղթեցի ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ

Ռաֆայել Սիմոնյան. Հաղթեցի ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ

PanARMENIAN.Net - Աշխարհի երիտասարդական առաջնությունում, որը տեղի է ունենում Երևանում, բռնցքամարտիկ Ռաֆայել Սիմոնյանը մինչև 91 կգ քաշային կարգում 19:8 հաշվով հաղթեց վրացի Դաթա Քվիրքվելիին:

«Դժվարությամբ կարողացա հաղթել, որովհետև մրցակիցս շատ ուժեղ էր: Առաջին ռաունդում պարտվեցի, բայց հետո կարողացա հավաքվել և իմ օգտին ավարտել մարտը»,- ասաց հայ բռնցքամարտիկը:

Սիմոնյանի խոսքով, նա կարողացավ գերազանցել մրցակցին ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ, սակայն մարտի սկզբում չէր կարողանում լավ շնչել. «Բայց մարտի ընթացքում կարողացա ուղղել սխալներս, ինձ նաև շատ օգնեց այն, որ մրցակիցս սկսեց աստիճանաբար հոգնել: Երկրպագուները շատ լավ էին երկրպագում ինձ, ինչի համար շնորհակալ եմ»:

Բռնցքամարտով Սիմոնյանը զբաղվոմ է արդեն 6 տարի, մինչ այս երկու անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնությունների, սա իր առաջին աշխարհի առաջնությունն է: Հաջորդ մարտում նա մրցելու է Մոնտենեգրոյի ներկայացուցչի հետ, որին 2010 թվականի Եվրոպայի առաջնությունում հաղթել է 17:3 հաշվով:

Հայ բռնցքամարտիկը խոստովանեց, որ հետագայում էլ փորձելու է լավ մարզվել, որպեսզի կարողանա մասնակցել 2016 թվականի Օլիմպիական խաղերին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---