Փորձագետ. ՌԴ անտարբերությունն էր պատճառը, որ Վրաստանը հանեց օրակարգից Աբխազիայի հետ երկաթուղու բացման հարցը

Փորձագետ. ՌԴ անտարբերությունն էր պատճառը, որ Վրաստանը հանեց օրակարգից Աբխազիայի հետ երկաթուղու բացման հարցը

PanARMENIAN.Net - Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի կառավարությունը օրակարգից հանել է 1992-1993թթ. ընդհատված Աբխազիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերսկսման հարցը, այնուամենայնիվ, դա ձեռնատու կլիներ ոչ միայն Հայաստանի տնտեսության համար, այլ նաև Ռուսաստանի: Նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը: «Հնարավոր է, իր ազդեցությունն ունեցավ Ռուսաստանի չեզոք դիրքը»,-ասել է նա՝ հիշեցնելով ՌԴ վարրչապետ Մեդվեդևի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը կոնկրետ քայլերի է սպասում Վրաստանից ռուս-վրացական հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

Ավելին, ըստ փորձագետի, բաց ճանապարհները կարևոր են նաև Վրաստանի ու Աբխազիայի միջև հարաբերությունների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար, առավել ևս, որ այսօրվա դրությամբ բեռնափոխադրման ամենամատչելի միջոցը վրացական երկաթուղին է:

Ըստ փորձագետի, Հայաստանը պետք է կառուցողական քաղաքականություն վարի, քանի որ, ռուս-վրացական հարաբերությունների բարելավումը դրական կանդրադառնա նաև տարածաշրջանում Հայաստանի դիրքի վրա: «Հայաստանը վաղուց պետք է մասնակցեր տարածաշրջանային հարցերի լուծմանը, սակայն ոչ թե կողմնակալ, այլ կառուցողական դիրքերից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---