ԵԺԿ նախագահն իր վերջին այցից հետո Հայաստանում առաջընթաց է տեսնում

ԵԺԿ նախագահն իր վերջին այցից հետո Հայաստանում առաջընթաց է տեսնում

PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարտենսին: Հանդիպմանը ներկա է եղել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկին:

Մեկ տարվա ընթացքում Մարտենսի երկրորդ այցը Հայաստան, ըստ Հովիկ Աբրահամյանի, վկայում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացման ու զարգացման մասին: ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա եվրոպական մեծ ընտանիքին Հայաստանի ինտեգրման գործընթացին: Նա նկատել է, որ 2012 թվականը նշանակալից էր ՀՀ երեք քաղաքական կուսակցությունների` ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և «Ժառանգության» համար, որոնք դիտորդի կարգավիճակով անդամակցեցին ԵԺԿ-ին: ԱԺ նախագահի խոսքով` հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին դիտվում է որպես Եվրոպայի հետ ասոցացման գործընթացի կարևորագույն բաղադրիչ և բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաև հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին մեր հավատարմությունից: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, մեծ ջանքեր է գործադրել եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու, Եվրամիության հետ հարաբերությունները էլ ավելի խորացնելու ուղղությամբ, և այսօր մենք արձանագրել ենք տեսանելի հաջողություններ: Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը կանի հնարավորը` էլ ավելի խթանելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը:

Ուիլֆրիդ Մարթենսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշել է, որ իր վերջին այցից հետո դրական արդյունքներ և առաջընթաց է գրանցվել և կարևորեց Հայաստանի երեք կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին: Նա ուրախությամբ փաստել է, որ այսուհետ հայաստանյան կուսակցությունները իրենց ակտիվ մասնակցությունն են բերում և ներգրավված են Եվրոպայում քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---