Նարեկ Մելքոնյան. Շատ ուրախ եմ, որ ԱԱ-ում հաղթանակով եմ մեկնարկել

Նարեկ Մելքոնյան. Շատ ուրախ եմ, որ ԱԱ-ում հաղթանակով եմ մեկնարկել

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Նարեկ Մելքոնյանը (+91 ք/կ), ով Երևանում ընթացող բռնքամարտի երիտասարադական աշխարհի առաջնության առաջին մենամարտում հաղթանակ է տարել Չինաստանի ներկայացուցիչ Չու Ֆուդինգի նկատմամբ, խոստովանել է, որ շատ էր ցանակնում հաղթել այս մենամարտը:

«Իմ մրցակիցը շատ ուժեղ էր, սակայն վերջին ռաունդում ես կարողացա նոկաուտի ենթարկել նրան և հաղթանակ տարա: Շատ ուրախ եմ, որ ԱԱ-ում հաղթանակով եմ մեկնարկել»,-ասել է Մելքոնյանը:

18-ամյա մարզիկը խոստովանել է, որ կանի ամեն բան, որպեսզի հասնի եզրափակիչ և Հայաստանի համար մեդալ նվաճի:

«Իմ հաջորդ մրցակիցը լինելու է Թուրքիայի ներկայացուցիչը: Շատ եմ ցանկանում, որ այդ մենամարտում հաղթղը ես լինեմ:

Կանեմ ամեն բան` իմ երազանքն իրականացնելու համար»,-հավելել է նա:

Մելքոնյանի և Յասին Յիլդիրիմի մենամարտը կկայանա դելշկտեմբերի 2-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---