Հայտնի են «ArmNet Awards 2012» մրցանակների հավակնորդները

Հայտնի են «ArmNet Awards 2012» մրցանակների հավակնորդները

PanARMENIAN.Net - Այսօր հայտնի են դարձել մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված «ArmNet Awards 2012» մրցանակի հավակնորդները՝ ըստ յուրաքանչյուր անվանակարգի: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են մրցույթի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մրցույթին 540 մասնակիցները ներկայացվել են 8 անվանակարգերում: Լավագույն կայքերը կորոշվեն ժյուրիի՝ տեղացի և արտերկրից ժամանող անդամների համատեղ քննարկումների արդյունքում և կհայտարարվեն մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին: Դեռ շարունակվում է SMS քվեարկությունը, որի արդյունքներով կընտրվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում հաղթող կայքը:

ArmNet-ը գնահատում է տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսում է հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստում նոր ընկերությունների ստեղծմանը: «ArmNet» ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---