Ժառանգական թեկնածուն ահազանգում է. Կան ընտրախախտումներ

Ժառանգական թեկնածուն ահազանգում է. Կան ընտրախախտումներ

PanARMENIAN.Net - Երևանի թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորական թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ հայտնում է ընտրախախտումների մասին, մասնավորապես` ընտրատարածքի բազմաթիվ տեղամասային հանձնաժողովներում անձը հաստատող փաստաթղթերում դրվող դրոշմակնիքի թանաքը «10-15 րոպեների ընթացքում ցնդում է»: Ըստ հայտարարության, այդպիսի կոնկրետ ահազանգեր ստացվել են 1/3, 1/23, 1/29 և այլ տեղամասերից:

Սաֆարյանի նախընտրական շտաբը տարածել է ևս մեկ հայտարարույթյուն, որտեղ մասնավորապես ասվում է.

«Թիվ 1 ընտրատարածքի 1/01, 1/02, 1/03, 1/04, 1/10 և այլ տեղամասերում ՀՀԿ թենածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրակն շտաբը «Միլենա» և «Մելինե» տաքսի ծառայությունների ավտոմեքենաներով կազմակերպված ընտրողներին տանում է տեղամասեր: Ընտրողների մուտքը մինչև տեղամաս գերագույնս կազմակերպված է՝ հաճախ հանգեցնելով թույլատրելիից ավել կուտակումների և հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց համար անվերահսկելիության: Ըստ հանրային աղբյուրների՝ հիշյալ տաքսի ծառայությունները առնչություն ունեն նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ»:

Այսօր առավոտյան ժամը 08:00-ից Երևանի թիվ 1 ընտրատարածքում մեկնարկել են մեծամասնական ընտրակարգով պատգամավորական լրացուցիչ ընտրությունները: Թիվ 1 ընտրատարածքն ընդգրկում է Նոր Նորք մի մասն ու Ավան վարչական շրջանը: Պատգամավորական մանդատի համար պայքարում են երեք թեկնածուներ՝ հանրապետական Ռոբերտ Սարգսյանը, ժառանգական Ստյոպա Սաֆարյանն ու ՀԺԿ-ից Էդուարդ Պետրոսյանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---