ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՃՇՏՎԱԾ ՉԵՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վարշավյան հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման գործընթացում ի հայտ են եկել նոր հնարավորություններ: Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Վ.Օսկանյանի խոսքերով` Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ իր առաջիկա հանդիպման ժամկետները դեռեւս ճշտված չեն: Մինչեւ Է.Մամեդյարովի հետ բանակցելը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Նախարարի խոսքերով` միջնորդների հետ հանդիպումը կկայանա հունիս ամսվա ընթացքում եւ, հնարավոր է, Հայաստանի սահմաններից դուրս:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---