30 մայիսի 2005 - 12:08 AMT
ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄՈԴԵՍՏ ԿՈԼԵՐՈՎԻ ՀԵՏ
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի արտերկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Մոդեստ Կոլերովին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը, կարեւորելով Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում անցկացվող մշակութային միջոցառումները, ընդգծել են, որ կարելի է դրանք ավելի ընդլայնել ու խորացնել` ընդգրկելով արվեստի բոլոր ճյուղերը: Նմանատիպ միջացառումներն ավելի կամրապնդեն հայ-ռուսական ավանդական բարեկամությունը` նոր հնարավորություններ ընձեռելով արվեստի գործիչներին: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացմաննառնչվող հարցերին: