Երևանյան ԱԱ. Գոռ Երիցյանը չկարողացավ նվաճել քառորդ եզրափակչի ուղեգիր

Երևանյան ԱԱ. Գոռ Երիցյանը չկարողացավ նվաճել քառորդ եզրափակչի ուղեգիր

PanARMENIAN.Net - Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Գոռ Երիցյանը (64 կգ) հանդիպեց կուբացի Քեվին Հայլեր Բրաուն Բազաինին:

Առաջին ռաունդում բռնցքամարտիկները գործում էին շատ զգուշավոր, և հաշիվը 2:1 էր հօգուտ կուբացու: Երկրորդ ռաունդում մրցակիցը առավելությունը հասցրեց 2 միավորի՝ հաղթելով 6:4 հաշվով: Հանդիպման վերջնական հաշիվը ևս Բազաինի օգտին էր 10:6 հաշվով:

Հայ բռնցքամարտիկներից 1/4 եզրափակչի ուղեգիր է նվաճել առայժմ միայն Տարոն Սողոմոնյանը (56 կգ), որը 17:11 հաշվով հաղթեց ուզբեկ Ջահանգիր Դավիդովին:

Այսօր 1/8 եզրափակչում հանդես են գալու նաև Հենրիկ Մոքոյանը (52 կգ), Արտավազդ Հարոյանը (75 կգ) և Նիկոլ Հայրապետյանը (81 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---