Ջ.ԲՈՒՇ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ն ԿԱՊՎԱԾ ԵՆ ԲԱՑԱՌԻԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին: Արարողության ընթացքում տեղի է ունեցել կարծիքների ավանդական փոխանակում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակի եւ հեռանկարների շուրջ: Իր խոսքում Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների առկա մակարդակը` նշելով, որ դրանց զարգացման հիմքում են երկու երկրների ընդհանուր շահերը, ժողովրդների բարեկամությունը եւ արժեքային համակարգի ընդհանրությունը: Երախտագիտություն հայտնելով անկախացումից ի վեր ցուցաբերվող աջակցության համար, Թաթուլ Մարգարյանը կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցությունը քաղաքական, ռազմական եւ առեւտրատնտեսական ոլորտներում եւ հայտնել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը հետագայում եւս զարգացնել գործընկերությունը: Նախագահ Ջորջ Բուշը բարձր է գնահատել բարեկամությունը ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ եւ նշել է, որ երկու երկրները կապված են բացառիկ պատմության շնորհիվ: «1991 թվականին Հայաստանի անկախացումից ի վեր մենք համատեղ աշխատել ենք ժողովրդավարական կառույցների եւ տնտեսության ստեղծման ուղղությամբ, որպեսզի Հայաստանը կարողանար վերակառուցվել եւ հաղթահարել 1988 թվականի երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման եւ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Ադրբեջանի հետ ավերիչ պատերազմի հետեւանքները»,-նշվում է Բուշի ուղերձում: Նշվել է նաեւ, որ Հայաստանը վերջին 15 տարվա ընթացքում այնպիսի մեծ առաջընթաց է ապրել, որ ընդգրկվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում: «բարձր են գնահատում Հայաստանի ներդրումը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ ուժերի մեկնումը Իրաք` այդ երկրում կայնություն եւ ժողովրդավարություն հաստատելու գործում»,-ասել իր խոսքում Ջորջ Բուշը: Սպիտակ տան ղեկավարը կրկին հաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը աջակցելու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:


 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---