TechCrunch. Facebook-ը մտադիր է կլանել Whatsapp բջջային ծառայությունը

TechCrunch. Facebook-ը մտադիր է կլանել Whatsapp բջջային ծառայությունը

PanARMENIAN.Net - Ըստ TechCrunch պորտալի, աշխարհի խոշորագույն սոցիալական ցանքը՝ Facebook-ը, մտադիր է կլանել Whatsapp բջջային ծառայությունը, որը սմարթֆոնների շատ օգտատերերի համար փոխարինում է SMS-հաղորդագրությունները: Թեև Facebook-ն ունի իր մրցակից Facebook Messenger պրոդուկտը, Whatsapp-ի գնումը կարող է լրջորեն բարելավել Facebook-ի դիրքը բջջային շուկայում:

Հաղորդագրությունների փոխանակման բբջային ծառայության գնումը սոցցանի կողմից տրամաբանական է թվում, սակայն Facebook և Whatsapp-ի միությունը մի նրբություն ունի՝ Մարկ Ցուկերբերգի ընկերությունը փող է սարքում տարբեր ֆորմատի գովազդի միջոցով, այն դեպքում, երբ Whatsapp-ը սկզբունքորեն չի կիրառում եկամտի այդ աղբյուրը՝ համեստ վճար գանձելով հավելումների բեռնման (iPhone) կամ օգտագործման համար՝ սկսած երկրորդ տարվանից (Android ):

Whatsapp-ը չի բացահայտում օգտատերերի քանակը, սակայն հավելվածը բեռնված է մոտ 100 մլն անգամ միայն Android-ի վրա: Հայտնի է նաև, որ Whatsapp-ով մինչև 4 մլրդ հաղորդագրություն է փոխանցվում: Facebook-ը կարող է չնյարդայնացնել այդ մարդկանց, գովազդ միացնելով՝ բաժանորդների զգալի մասը համաձայն է տարեկան 1-2 դոլար վճարել ծառայության համար՝ ավելի շատ տնտեսելով հաղորդագրությունների վրա:

Վերջերս Ցուկերբերգն ասաց. «Եթե ես այսօր ստեղծեի Facebook-ը, ես վեբ-կայք չէր ստեղծի, դա կլիներ զուտ բջջային տարբերակ»: Facebook-ի հավակնությունները տպավորում են՝ ծառայությանը ցանկանում են միացնել աշխարհի բոլոր հեռախոսների սեփականատերերին, իսկ դրանք շուրջ 5 միլիարդ են: Հենց այստեղ է աճի ներուժը, քանի որ համակարգիչների այն բոլոր օգտատերերը, որոնք ցանկանում էին գրանցվել Facebook-ում, արդեն արել են դա, գրում է «Կոմերսանտը»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---