Առնվազն 40 հազար ֆիլիպինցի է տարհանվել թայֆունի պատճառով

Առնվազն 40 հազար ֆիլիպինցի է տարհանվել թայֆունի պատճառով

PanARMENIAN.Net - Առնվազն 40 հազար ֆիլիպինցի է տարհանվել թայֆունի պատճառով: Նրանք թաքնվել են հատուկ ապաստարաններում, երբ այս տարվա ամենահզոր «Պաբլո» թայֆունը հասել է արշիպելագի Մինդանաո կղզուն, հայտնում է GMA News ինտերնետ լրատվական պորտալը:

Դեկտեմբերի առաջին և ընթացիկ տարվա 16-րդ թայֆունը հորդառատ անձրևներ է բերում և ժամում 175 կմ արագությամբ քամիներ: Ըստ PAGASA վերջին հայտարարության, նրա կենտրոնը գտնվում է Մալայբալայ քաղաքից 80 կմ հեռավորության վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---