Դուբայը կմասնակցի 2024-ի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման համար պայքարին

Դուբայը կմասնակցի 2024-ի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման համար պայքարին

PanARMENIAN.Net - Դուբայը կմասնակցի 2024-ի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի համար պայքարին, հաղորդում է The National հրատարակությունը: Ինչպես հայտարարել է Ազգային օլիմպիական կոմիտեի ֆինանսական տնօրեն Աբդուլռահման Ֆալաքնազը, Դուբայը տրամադրված է հաղթել 2024-ի Օլիմպիադայի համար պայքարում: «ԱՄԷ-ն ունի նման միջոցառումներ կազմակերպելու համար ենթակառուցվածք, հնարավորություններ և նոու հաո»,- նշել է նա:

ԱՄԷ-ն երբեք հայտ չի ներկայացրել ֆուտբոլի աշխարհի առաջնություն կամ Օլիմպիադա անցկացնելու համար: Օլիմպիադայի անցկացման պայքարի մեջ մտնելու համար 2015-ին Դուբայը պետք է հայտ ներկայացնի ՄՕԿ, հաղթող քաղաքի անունը կհայտարարվի 2017-ին:

Արդեն հայտնի է, որ Դուբայի հետ միասին Օլիմպիադայի անցկացմանը հավակնում են Փարիզը, Հռոմը, Բեռլինը, Լոս Անջելեսը և Դոհան: Օլիմպիական խաղերը երբեք տեղի չեն ունեցել Մերձավոր Արևելքում:

Ֆալաքնազի խոսքով, Դուբայն արդեն սկսել է ՄՕԿ-ում հայտ նախապատրաստելու աշխատանքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---