Հենրիխ Մխիթարյան. Գլխավորն այն է, որ մենք դուրս ենք եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ

Հենրիխ Մխիթարյան. Գլխավորն այն է, որ մենք դուրս ենք եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Չեմպիոնների լիգայի վերջին խմբային խաղում «Յուվենթուսին» 1:0 պարտվելուց հետո, ասել է, որ բացի վերջին խաղից, իրենք լավ են հանդես եկել ՉԼ մյուս հանդիպումներում:

«Յուվենթուսի» հետ կարող էինք ոչ ոքի խաղալ, սակայն այնպես ստացվեց, որ գրավեցինք սեփական դարապասը: Թիմը խաղում էր, ցանկանում էր լավ արդյունքի հասնել, սակայն վերջին պահին ինչ-որ բան չստացվեց: Կարծում եմ, որ ավելի օրինաչափ կլիներ ոչ ոքին»,-Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Նրա խոսքով, իրենց համար դժվար էր գոլային պահեր ստեղծել հոգեբանական հոգնածության պատճառով. «Գլխավորն այն է, որ դուրս ենք եկել փլեյ-օֆֆ: Հետագայում կանենք ամեն բան, որպեսզի 1/8-ից հայտնվենք ¼-ում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---