ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏԱԼԻՍ ՊԱՐՍԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՍՈՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Նախօրեին Թեբրիզում տեղի է ունեցել Արեւելյան Ադրբեջանի նահանգի «ոչ նավթային» արտահանման ավելացման գծով աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցել է նաեւ Հայաստանում ԻԻՀ դեսպան Ալիռեզա Հաղիղիանը: Իր ելույթում նա հաղորդել է, որ վերջին տարիներին իրանցի ուսանողների թիվը Հայաստանի ուսումնական հաստատություններում 200-ից հասել է 1400-ի: Ուսման ընթացքում իրանցի ուսանողները ունենում են բազմաթիվ սոցիալական խնդիրներ: ԻԻՀ դեսպանատունը Հայաստանում փորձում է օգնել իրանցի ուսանողներին, օրինակ, կազմակերպում է նրանց համար տարբեր մշակութային եւ դաստիարակչական ծրագրեր, սակայն դա չի լուծում բոլոր խնդիրները: Բացի այդ, Հայաստանի համալսարանները եւ բարձրագույն ուսումնական հաստատությունները ավարտած իրանցիները բախվում են հայկական դիպլոմների ցածր գնահատման խնդրի հետ: Այդ առնչությամբ, Հաղիղիանը հայտարարել է. «Ըստ հնարավորության պարսկական ընտանիքները չպետք է իրենց երեխաներին ուսումը շարունակելու համար ուղարկեն Հայաստան»: Նա հաղորդել է, որ Իրանի եւ Հայաստանի առեւտրա-տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ: Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը պատրաստ է տրամադրել իրանցի ձեռներեցներին անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանի տնտեսության, օրենսդրության, մշակույթի եւ քաղաքականության մասին: Ըդն որում նա նշել է, որ Հայաստանում բնակվող իրանցի գործարարների միջեւ արձանագրվել են ոչ առողջ մրցակցության դեպքեր, ինչը բացասաբար է անդրադառնում երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերությունների վրա, հաղորդում է Իռնան:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---