DEUTSCEWELLE. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԺՎԱՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ Է ԿԱՆԳՆԵՑՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը կրախի առաջ է, տեղեկացնում է Deutscewelle-ը: Այն ինչ տարածաշրջանի համար անում են ԱՄՆ եւ որոշ եվրոպական երկրներ, լիովին կարող էր անել Ռուսաստանը: Ինչպես ասում են. «Սուրբ տեղը դատարկ չի լինում»: Ռուսաստանը, փաստորեն, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցերի պատրանք է ստեղծել, սակայն իրականում չի նպաստում շփումների զարգացմանը: Երկակի չափանիշը եւ մշտական տնտեսական շանտաժը Ռուսաստանի կողմից ստեղծել են ներկայիս իրավիճակը: Ռուսաստանը կորցնում է ռազմավարական եւ տնտեսական նշանակությունը հարավկովկասյան տարածաշրջանի երկրների համար: Նրա տեղը զբաղեցնում են այլ երկրներ: Նույնիսկ Ռուսաստանի նկատմամբ լոյալ տրամադրված Հայաստանը կանգնած է ընտրության եզրին` կամ միավորվել տարածաշրջանի տնտեսական կառույցին, կամ էլ, ներկայիս քաղաքականության դեպքում, սպասվում է բավականին դժվար գոյատեւում: Միայն հասկանալով, որ խոսել բոլորի հետ պետք է հավասար իրավունքներով` Ռուսաստանը կարող է վերադարձնել իրեն, եթե ոչ նախկին ազդեցությունը, ապա գոնե հարեւանների հարգանքը, ինչը բնականաբար առաջ կբերի հարաբերությունների զարգացում: Ապագայում դա անխուսափելի է, հարցը միայն նրանում է, թե որքանով շուտ կգա այդ ապագան, եւ ինչպիսի կորուստներ կկրեն կողմերը, գրում է Deutscewelle:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---